Պաշտոնական

Արցախում հումանիտար աղետի հակազդման հարցերով աշխատանքային խումբը գումարել է անդրանիկ նիստը

1 րոպեի ընթերցում

Արցախում հումանիտար աղետի հակազդման հարցերով աշխատանքային խումբը գումարել է անդրանիկ նիստը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ:

Նիստի սկզբում փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային խմբի գործունեությունը:

Մասնակիցները քննարկել են պատերազմի արդյունքում սոցիալական և քաղաքացիական ենթակառուցվածքների ոլորտներում առկա իրավիճակն ու խնդիրները: Քննարկման հիմնական թեման Հայաստանում Արցախից տեղահանվածների, ինչպես նաև արդեն Արցախ վերադարձած անձանց կացարանային ապահովման հետ կապված հարցերն են եղել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում