Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին է փոխանցել ՌԴ խոցված ուղղաթիռի անձնակազմի մեդալները

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին է փոխանցել ՌԴ խոցված ուղղաթիռի անձնակազմի մեդալները

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կարգավորմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը:

Կողմերը կարևորել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ իրականացվող՝ զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական անգամ ցավակցական խոսքեր է ուղղել ՌԴ դեսպանին՝ ՀՀ տարածքում Մի-24 ուղղաթիռի խոցման արդյունքում ՌԴ զինծառայողների զոհվելու կապակցությամբ և Սերգեյ Կոպիրկինին փոխանցել մայոր Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) և ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերը և պարգևները:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում