Տարածաշրջանային

Թուրքիան կարճ ժամանակ անց կարող է վերածվել կազմակերպված հանցավոր կառույցի․ Քըլըչդարօղլու

3 րոպեի ընթերցում

 Թուրքիան կարճ ժամանակ անց կարող է վերածվել կազմակերպված հանցավոր կառույցի․ Քըլըչդարօղլու

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հանրապետական Ժողովրդական կուսակցության (CHP) գլխավոր շտաբում Քեմալ Քըլըչդարօղլուն և «Ապագա» (Gelecek) կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն հանդիպումից հետո խոսել են տեսախցիկների առաջ և ընդգծել, որ նախագահական կառավարման համակարգը պետական ինստիտուտները դարձրել է ոչ գործառական։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով GazeteDuvar լրատվական կայքը։

Խոսելով խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունների և նոր սահմանադրության անհրաժեշտության մասին՝ Դավութօղլուն ասել է․ «Ակնհայտ է, որ Թուրքիան ոչնչի չէր կարող հասնել նախկին սահմանադրություններով ընդունված մոդելներով, սակայն նախագահական կառավարման համակարգը, որն իբր եկավ այդ խնդիրները լուծելու, երկուսուկես տարվա ընթացքում ոչնչացրեց պետական կառույցների ինստիտուցիոնալ միտքը, լուրջ խնդիրներ առաջացրեց պետական սովորույթներում և Թուրքիայի ճակատագրում գերակայող դարձրեց իշխանության անհատականացված ընկալումը»:

Անդրադառնալով Թուրքիայի հանցավոր կազմակերպության առաջնորդ Ալաաթթին Չաքըջի՝ իրեն ուղղված սպառնալիքներ պարունակող նամակին՝Քըլըչդարօղլուն ասել է․ «Ես քննադատում եմ Էրդողանին, Բահչելին է պատասխանում։ Քննադատում եմ Բահչելիին, ընդհատակյա աշխարհի առաջնորդ է պատասխանում։ Աստծու սիրուն, տեսեք, թե ինչ վիճակի է հասել Թուրքիան։ Նախկինում էլ ես հայտարարել եմ․ որտեղ չկա օրենք, որտեղ օրենքը խախտվում է, որտեղ արժանիքները փլվում են պետության մեջ, որտեղ չկա դատական համակարգ, որոշ ժամանակ անց այդ պետությունը կարող է վերածվել կազմակերպված հանցավոր կառույցի: Ինչպե՞ս կարող է նման քննադատությունն այլ տեղից գալ, այն պարագայում, երբ ինձ պետք է պատասխանեն պարոն Բահչելին կամ նրա ընկերները»։

Ահմեդ Դավութօղլուն ևս անդրադառնալով վերոնշյալ նամակին՝ նշել է, որ այս օրերին, երբ խոսում են բարեփոխումների մասին, եթե քաղաքական կուսակցության առաջնորդին բացահայտ սպառնում են, եթե նա ենթարկվում է ամեն տեսակի կոպտության և մյուս կողմում էլ հասարակությունը բաժանվում է ընդունելիների և անընդունելիների, ապա դրա համար պատասխանատու են միայն իշխանությունները:

Էմմա Արդարյան

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում