Տարածաշրջանային

Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները քննադատության է ենթարկել նախագահ Էրդողանին 

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները քննադատության է ենթարկել նախագահ Էրդողանին 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի տնտեսական քաղաքականությանն ուղղված հայտարարության համար:

«Երանի նրանք անկեղծ լինեին: Երանի խոստումներ տալուց հետո միանգամից չմոռանային: Նրանք չեն կարող իրենց այդպիսի մտածելակերպով որևէ բարեփոխում իրականցանել: Նախագահ Էրդողանի խնդիրը բարեփոխումներ իրականացնելը չէ, իրականում բարեփոխումների տակ մեկ այլ նպատակ է թաքնված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Աքշեները:

Նա քննադատել է համաճարակի կանխարգելմանն ուղղված կառավարության միջոցառումները, մասնավորապես նշել, որ այդ անմիտ միջոցառումները ոչ մի արդյունք չեն տվել, իսկ կառավարությունը մտածում է միայն, թե ինչպես կեղծի վիրուսից մահացածների թիվը: «Նոյեմբերի 14-ին հայտնեցին, թե համաճարակից մահացածների թիվը 92 է ,այնինչ միայն Ստամբուլում այդ թիվը հասնում էր 164-ի: Անգամ առողջապահության ոլորտում չկա ազնվություն»,-ավելացրել է Աքշեները:

Բարձր պաշտոններում ընտանիքի անդամներին նշանակելը Աքշեները դիտարկում է որպես խաղ պետության հետ: «Փեսա Ալբայրաքին նշանակելով ֆինանսների նախարար, տեսանք, թե ինչ եղավ լիրայի հետ, այն ռեկորդային ցուցանիշներ գրանցեց, հետո էլ հրաժարվեց պաշտոնից, կարծես ոչինչ էլ չէր եղել: Հիմա մեր հարգարժան նախագահը ցանկանում է ինչ-որ բարեփոխումներ իրականացնել, այն ուղղակի նպատակ ունի իր անհաջողությունները կոծկել, որն էլ նոր անհաջողությունների համար ճամփա կհարթի»,-եզրափակել է Մերալ Աքշեները:

Նոյեմբերի 11-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում նշել էր նոր բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին:

Հերմինե Մինասյան

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում