Քաղաքականություն

Էդուարդ Աղաջանյանը հորդորում է զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Աղաջանյանը հորդորում է զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, դիմելով ի աջակցության կառավարության և վարչապետի Երևանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց, հորդորում է զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աղաջանյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղյակ ենք, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երևանում՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ցուցաբերած աջակցության համար, և վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով կարդարացնենք այն։

Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը։ Բացի այդ՝ այս օրերին մեզ առավել քան երբևէ համախմբվել է պետք ու մեր ամբողջ ներուժն ուղղել հայրենիքի վերակառուցմանը։

Ողջախոհություն բոլորիս»,- գրել է Աղաջանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում