Տարածաշրջանային

Էրդողանը հայտարարել է նոր խիստ կարանտինային միջոցառումների մասին

2 րոպեի ընթերցում

Էրդողանը հայտարարել է նոր խիստ կարանտինային միջոցառումների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հանգստյան օրերին, բացի ժամը 10։00-ից 20։00-ը ընկած ժամանակահատվածը, լինելու են պարետային ժամի սահմանափակումներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին շուրջ երեք ու կես ժամ տևած նախագահական խորհրդի նիստից հետո հայտարարել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախագահը, նշելով, որ համաճարակի ընթացքի շարունակական սրացման դեպքում անխուսափելի կդառնա բոլորի համար ցավալի հետևանքների պատճառ հանդիսացող միջոցառումների վերադարձը օրակարգ, հայտնել է նոր սահմանափակումների մասին։

Նախագահ Էրդողանը ասել է․ «Բոլոր սպորտային մրցումները կշարունակեն անցկացվել առանց հանդիսատեսի, իսկ մարզադաշտերի գործունեությունը կդադարեցվի։ 65 և ավելի բարձր տարիքի անձանց համար որոշված ժամերին իրականացվող պարետային սահմանափակումները կիրառելի կլինեն նաև 20 և ավելի բարձր տարիք ունեցող անձանց նկատմամբ, բացառությամբ աշխատողների: Կինոթատրոնները կշարունակեն փակ մնալ մինչև տարվա վերջ։ Առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում, ռեստորաններում, գեղեցկության սրահներում աշխատանքի ժամերը սահմանվում են ժամը 10։00-ից մինչև 20։00-ը։ Արձակուրդում գտնվող դպրոցներում դասընթացները մինչև տարվա վերջ կշարունակվեն կազմակերպվել հեռավար կերպով։ Իսկ սրճարանների գործունեությունը որոշ ժամանակ ամբողջությամբ կդադարեցվի»։

Թուրքիայում վերջին օրերին աճում են կորոնավիրուսային համաճարակի արձանագրված դեպքերի թվերը։ Նոյեմբերի 17-ին գրանցվել է կորոնավիրուսային վարակման 3819 նոր դեպք, 103 հոգի մահացել է։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 421,413, իսկ մահացել է 11,704 մարդ։ Երկրի մի շարք գյուղերում այսօր մտցվել է խիստ կարանտինային ռեժիմ։

Էմմա Արդարյան

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում