Հասարակական

Թաթոյանն ու Բեգլարյանն արձանագրել են լրացուցիչ ապացույցներ Ադրբեջանի զինված ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների մասին

1 րոպեի ընթերցում

Թաթոյանն ու Բեգլարյանն արձանագրել են լրացուցիչ ապացույցներ Ադրբեջանի զինված ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ փաստահավաք աշխատանքներն Արցախում արձանագրել են լրացուցիչ ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության ու այլ իրավունքների կոպիտ խախտումների, դրանով հանդերձ՝ մարդկության դեմ ուղղված ու պատերազմական հանցագործությունների մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Փաստահավաք աշխատանքներին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի տիկին Քերոլայն Քոքսը: Տիկին Քերոլայն Քոքսին Արցախում ուղեկցել են միջազգային լրագրողներ և փորձագետներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում