Քաղաքականություն

ԱԳ փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները. Աննա Նաղդալյան

1 րոպեի ընթերցում

ԱԳ փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները. Աննա Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի փոխնախարարները շարունակում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ արձագանքելով տեղեկություններին, համաձայն որոնց ԱԳ բոլոր փոխնախարարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել:

Նոյեմբերի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նոյեմբերի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել է նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում