Պաշտոնական

Փաշինյանը կառավարության մեջ փոփոխություններ է նախատեսում

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը կառավարության մեջ փոփոխություններ է նախատեսում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մեջ փոփոխություններ է նախատեսում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանի հարցին ի պատասխան:

«Լինելու են կառավարության մեջ փոփոխություններ: Փոփոխությունները լինելու են այնպես և այն ժամկետներում, որ ոչ թե ուղղակի գործողություն լինի ցույց տալու համար, այլ բովանդակային արդյունավետության և այլ փոփոխությունների բերի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ այդ փոփոխությունները լինելու են որոշ հանգամանքների վերլուծությունների արդյունքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում