Քաղաքականություն

Փաշինյանը նշեց ստեղծված իրավիճակում կառավարության առաջնահերթ խնդիրները

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը նշեց ստեղծված իրավիճակում կառավարության առաջնահերթ խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակում կառավարության առաջնահերթ խնդիրներն է համարում վերականգնելու Հայաստանի Հանրապետությունում անվտանգությունն ու օրինականությունը և ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում՝ պատասխանելով խորհրդարանի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության և օրինականության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելու հնարավորություն ստեղծելն է: Այսօր ես չեմ կարծում, որ մենք այդ հնարավորությունն ունենք, որովհետև մենք խնդիր ունենք վերականգնելու Հայաստանի Հանրապետությունում անվտանգությունն ու օրինականությունը և ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կառավարության առաջին խնդիրն այդ հնարավորությունը վերականգնելն է, որից հետո հնարավոր կլինի խոսել այլ անելիքների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում