ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա օնլայն ասուլիսով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին ժամը 10.30-ին հանդես կգա օնլայն ասուլիսով։

«Կպատասխանեմ 12 լրատվամիջոցների հարցերի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնել է նա։

Մասնավորապես, վարչապետին հարցեր ուղղելու հնարավորություն են ստացել երեքական հեռուստաընկերությունների, ռադիոկայանների, լրատվական կայքերի եւ թերթերի ներկայացուցիչները։

Հարցուպատասխանը բաց կապուղիով եթեր կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով, վարչապետի եւ կառավարության ֆեյսբուքյան էջերով։

Հայերեն English Français Русский