Հասարակական

Ղարաբաղում ականի պայթյունից Ադրբեջանի քաղաքացի եղբայրներից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի երկու քաղաքացիներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի շրջանի տարածքում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման փուլի ավարտից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել Է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

«Յասին եւ Ասիֆ Ահմեդով եղբայրները պայթել են ականի վրա Ֆիզուլիի շրջանում։ Յասին Ահմեդովը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը՝ Ասիֆը տեղափոխվել է հիվանդանոց», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունում նշել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել են փորձաքննություններ:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:

Հայերեն Русский

Հայաստանը բարելավել է իր դիրքերը «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս»-ում ՝ հայտնվելով 34-րդ հորիզոնականում

Հութիները հայտարարել են, որ գրոհել են իսրայելական «Ռամաթ Դավիթ» ավիաբազայի վրա

Լարվածություն չունեմ, պատասխանատվություն ունեմ․ Համլետ Մանուկյան

Նոր Նորքի թաղապետի, Արթուր Չախոյանի, Մեսրոպ Մանուկյանի և ևս 3 անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը

Մարմնամարզության աշխարհի գավաթում մարմնամարզիկները սպասվածից ավելի լավ հանդես եկան. Հակոբ Սերոբյան

Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ և քոչարի» կինոնկարը Երևանում ցուցադրվեց հայերեն հնչյունավորմամբ

Վանաձորի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցում կառուցվել է մարզադահլիճ, հիմնանորոգվում է նաեւ դպրոցը

Գազա մեկնող մարդասիրական նավն ԱԹՍ-ի հարձակման պատճառով խորտակվում է Մալթայի ափերի մոտ

Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանն ընտրվեցին Գյումրիի փոխքաղաքապետ

«Հայաստան» խմբակցությունը կասկածելի է համարում իմպիչմենտի նախաձեռնության անդամների գործելաոճը