Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հորդորել է պաշտպանել Արցախի սրբավայրերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի միջև վեցշաբաթյա զինված թեժ բախումներին վերջ տալու մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև հայտարարությունից հետո, նոյեմբերի 9-ից 13-ը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) հանձնաժողովը հեռակապով կազմակերպել է հանդիպում՝ Արցախի և Հայաստանի ժողովուրդների առանցքային և շատ ցավալի իրավիճակի առնչությամբ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարության մեջ նշված է. «Կոչ ենք արել դադարեցնել այս հակամարտության պատճառով տեղի ունեցած արյունահեղությունն ու ավերումը:

Միանում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքին ՝ իմաստության, միասնության և հանգստության համար: Ցավում ենք մարդկային այն բոլոր սարսափելի կորուստների համար, որ տեղի են ունեցել ոչ միայն սեպտեմբերի 27-ից վերսկսված մարտերի հետևանքով, այլև տարածաշրջանում ինքնորոշման պայքարի ողջ պատմության ընթացքում` յուրաքանչյուր թանկագին կյանքի կորստի հետ ավելի խորը արմատավորելով թշնամանքը։

Մենք միասնական կանգնած ենք հայ համայնքների կողքին, որոնց սպառնում է իրենց ժողովրդի նկատմամբ ցեղասպանության վերսկսման վտանգը, մասնավորապես ` հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից արված աղմկահարույց հայտարարությունները ՝ «ավարտին հասցնել այդ առաքելությունը, որը դարեր շարունակ կատարել են մեր պապերը Կովկասի տարածաշրջանում», և հաշվի առնելով Թուրքիայի դերը ներկայիս հակամարտությունում՝ ԵՀԽ-ն դատապարտում է ցանկացած այդպիսի ուղղակի կամ անուղղակի սպառնալիք, և բոլոր նրանց գործողությունները, ովքեր սադրել են հակամարտությունը և սրել բռնությունը ` միջազգային արգելված զենք մատակարարելով, Սիրիայից և այլուր վարձկաններ և ջիհադիստներ ուղարկելով և փորձելով այն վերածել կրոնական բախման: ԵՀԽ-ն դատապարտում է քիմիական զենքի և կասետային զինամթերքի օգտագործումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների և հասարակական ենթակառուցվածքների թիրախավորումը, ինչպես նաև բոլոր մյուս ռազմական հանցագործությունները, գլխատումները, խոշտանգումները և այլ վայրագությունները, որոնց ականատես ենք եղել վերջին շաբաթներին:

Մեր կոչն է՝ հարգել Լեռնային Ղարաբաղի / Արցախի սրբազան վայրերը և մշակութային ժառանգությունը (չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարի կրկնակի հրթիռակոծումը և այլ նոր վայրագությունների վերաբերյալ ստացված բազմաթիվ հաղորդագրությունները այլ իրականության մասին են վկայում): Հորդորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ սրբավայրերը պաշտպանելու համար:

Մեր հրատապ կոչն է միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միանալու սուրբ վայրերի պաշտպանությանն ուղղված ջանքերին, բոլոր փախստականների և տեղահանված անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձին, հայ ժողովրդին ցեղասպանության սպառնալիքից պաշտպանությանը, արդարության և մարդու իրավունքների վրա հիմնված տևական խաղաղության հաստատմանը Լեռնային Ղարաբաղի / Արցախի և տարածաշրջանի բնակիչների համար, և զերծ մնալ թշնամանք, հակամարտություն և անարդարություն սադրելուց կամ խրախուսելուց:

Մենք բարձրաձայնում ենք և հետամուտ ենք տարածաշրջանում եկեղեցիների գործելուն և աղոթում ենք, որ եկեղեցու առաջնորդները զինվեն ուժով և իմաստությամբ` իրենց ժողովրդին այս ճգնաժամից դուրս բերելու համար»:

Հայերեն العربية English

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ