Տարածաշրջանային

Անթալիայում զբոսաշրջիկների թվի անկման պատճառով ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջացել

3 րոպեի ընթերցում

Անթալիայում զբոսաշրջիկների թվի անկման պատճառով ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջացել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի խոշոր տուրիստական կենտրոններից մեկը համարվող Անթալիայում երկիր ժամանող զբոսաշրջիկների թվի նվազման պատճառով խոշոր ֆինանսական խնդիրներ են առաջացել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Անթալիայի ապրանքային բորսայի (ATB) նախագահ Ալի Չանդիրը։

Անթալիայի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը նոյեմբերի 13-ին հրապարակել է հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը քաղաք եկած զբոսաշրջիկների թիվը: Անթալիան, որտեղ տարեկան գալիս են միլիոնավոր զբոսաշրջիկներ, կորոնավիրուսի համաճարակի պայմաններում այս տարի հյուրընկալել է ընդամենը 3 միլիոն 276 հազար 627 զբոսաշրջիկի: Անթալիա ժամանած տարբեր ազգությունների մեջ առաջին տեղում ռուսներն են՝ 1 միլիոն 402 հազար 578 մարդ: Այս տարվա ցուցանիշները զգալիորեն ցածր են նախորդ տարվա ցուցանիշներից։ Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ նախորդ տուրիստական սեզոնի նույն ժամանակահատվածում միայն Ռուսաստանից Անթալիա է այցելել ավելի քան 5 մլն 414 հազար զբոսաշրջիկ:

Անթալիայի ապրանքային բորսայի նախագահ Չանդիրը ասել է․ «Թուրքիայում դրամական փոխառությունները ավելացել են 12%-ով, մեր քաղաքում դրանք ավելացել են ավելի քան 30%-ով։ Անթալիայի բիզնես ոլորտը փրկելու համար սա առաջնային և միակ միջոցն էր»։ Ըստ Չանդիրի, կորոնավիրուսային համաճարակի պայմաններում երկրի մյուս շրջանների համեմատ Անթալիայում տնտեսական խնդիրները ավելի ծանր են, քանի որ քաղաքի եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջություն է։

Անթալիայի արհեստավորների և արվեստագետների ասոցիացիայի (AESOB) նախագահ Ադլիհան Դերեն հայտարարել է, որ բիզնես ոլորտով զբաղվող անհատներն ու կազմակերպությունները համաճարակի ընթացքում տուրիստների թվի նվազման պատճառով ստիպված էին վարկեր վերցնել, և հիմա չեն կարողանում վճարել դրանք: Ադիլհան Դերեն ասում է. «Մեր գործարարները, ովքեր բանկերից վարկեր էին վերցնում, չեն կարողանում վճարել իրենց վարկերը։ Նրանք չունեն հնարավորություն իրենց պարտքերը վճարելու, սեզոնին պատրաստվելու և համաճարակային գործընթացում գոյատևելու համար, նրանց վարկային վարկանիշները իջեցվել են, և այլևս չկա հնարավորություն նոր վարկեր վերցնելու համար։ Վարկի պարտքերը պետք է հետաձգվեն առանց տոկոսադրույքի և առևտրականներին կանխիկ աջակցություն պետք է ցուցաբերվի գոյատևելու համար»:

Նա նշում է, որ ԱՆթալիայի բիզնես ոլորտը շատ լուրջ ճգնաժամի մեջ է, և եթե պետությունը վճռական քայլեր չձեռնարկի իրավիճակը շտկելու ուղղությամբ, այդ ճգնաժամը ավելի կխորանա։

Սեդրակ Սարգսյան

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում