Ստամբուլում 8 տոննա կեղծ ախտահանիչների արտադրության դեպք է բացահայտվել
1 րոպեի ընթերցում
![Ստամբուլում 8 տոննա կեղծ ախտահանիչների արտադրության դեպք է բացահայտվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1034758.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի հրամանատարական ջոկատները Բաշաքշեհիրում ու Կյուչուքչեքմեջեում բացահայտել են կեղծ ախտահանիչների արտադրությամբ զբաղվելու դեպք:
Ընդհանուր առմամբ, առգրավվել է 8 տոննա ձեռքի մաքրող կեղծ միջոց, 1 տոննա գլիցերինի յուղ, 200 լիտր իզոպրոպիլային սպիրտ, 85 լիտր բուրավետիչ և հազարավոր կեղծ պիտակներ: Կեղծ ախտահանիչները նախատեսված են եղել վաճառքի համար, քանի որ կորոնավիրուսի բռնկմամբ շուկայում ախտահանիչների պահանջարկը մեծացել է: Ձերբակալվել է 2 կասկածյալ: