Տարածաշրջանային

Էրդողանը շարունակում է լռեցնել այլախոհ քաղաքացիներին

2 րոպեի ընթերցում

Էրդողանը շարունակում է լռեցնել այլախոհ քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Անթալիա քաղաքում հարցազրույցի ժամանակ իր կարծիքը հայտնած քաղաքացին՝ Իսմայիլ Դեմիրբաշը, բանտարկվել է՝ խոսքում իշխանություններին և երկրի տնտեսության ընթացքը քննադատելու համար։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ ըստ թուրքական GazeteDuvar լրատվական կայքի տեղեկությունների, Իսմայիլ Դեմիրբաշը դեռևս հոկտեմբերի 23-ի հարցազրույցի ժամանակ իր խոսքում քննադատական նախադասություններ է հնչեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի վերաբերյալ։ Ընդամենը մեկ օր անց, ոստիկանները ներխուժել են նրա տուն և բերման ենթարկել։ Դեմիրբաշը դատական վերահսկողությամբ և երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակվելիս նշել էր, որ ցավում է երկրում ստեղծված իրավիճակի համար և շարունակելու է ասել այն, ինչ գիտի։

Մեկ ամիս անց, Դեմիրբաշը կրկին բերման է ենթարկվել՝ այս անգամ տնային կալանքի տակ մնալու որոշմամբ, երբ իր խոսքում կրկին քննադատաբար է արտահայտվել իշխանությունների մասին։ Տնային կալանքն առարկելու մտադրությամբ մեկ օր հետո Դեմիրբաշը գնացել է ոստիկանություն, որտեղ նրան կալանավորելու որոշում է կայացվել։

Իսմայիլ Դեմիրբաշի որդին՝ Մելիհ Դեմիրբաշը, հոր կալանավորման վերաբերյալ այսպես է արտահայտվել․ «Հայրս վատ բան չի արել։ Իր մտքերն արտահայտելու պատճառով շատ բաների միջով անցավ, բայց նա մեղք չի գործել։ Ցավոք, մեր երկրում մարդիկ իրենց մտքերը արտահայտելու համար բանտարկվում են»։

Էմմա Արդարյան

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում