Քաղաքականություն

Շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին. Կանադայի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին. Կանադայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան շարունակում է աջակցել հայ ժողովրդին՝ միևնույն ժամանակ ակնկալելով, որ Ադրբեջանը կհարգի ու կպահպանի իր ստանձնած պարտավորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Շամպայնի հայտարարությունում:

Նա նշել է, որ Կանադան ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հաստատումը:

«Աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ վերջին այս զարգացման պայմաններն ու հետևանքներն ուսումնասիրելու համար: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները, և ռազմական գործողությունները վերջնականապես կդադարեն՝ առանց հապաղելու: Ինչպես նախկինում ենք նշել՝ Թուրքիան չպետք է միջամտի այս հակամարտությանը»,- նշել է Շամպայնը:

Նրա խոսքով՝ կանոնավոր կապի մեջ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ՝ հասկանալու, թե այս ամենադժվար ժամանակում Կանադան ինչպես կարող է շարունակել աջակցել հայ ժողովրդին, որի հետ կապված են մարդկային ամուր կապերով և արժեքներով: Շամպայնը շեշտել է նաև, որ բոլոր կողմերը պետք է բանակցեն՝ հասնելու մշտական ու խաղաղ կարգավորման՝ հաստատված կրակի դադարեցումից հետո և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Կանադայի ԱԳ նախարարը «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղադրել է հայտարարության տեքստն ու կից նշել. «Մենք շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին, որի հետ մարդկային սերտ կապեր ունենք»:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասինհայտարարություն են ստորագրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում