Քաղաքականություն

Մոլդովան ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը

1 րոպեի ընթերցում

Մոլդովան ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը

ԵՐԵՎԱՆ,11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարությունը տարածել է Moldpres գործակալությունը:

Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը:

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունը կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Նախարարությունը կրկին հայտարարում է Մոլդովայի հաստատուն աջակցությունը նույնականացման գործընթացին՝ հիմնված տարածաշրջանում տևական և խաղաղ կարգավորման միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում