Ուկրաինայի հայերը ակտիվացնում են աջակցությունը Հայաստանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում անց են կացվել մի շարք միջոցառումներ Հայաստանին օժանդակելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ նոյեմբերի 8-ին Կիևի Սրբոց Նավատակաց մատուռում խաղաղության աղոթք է կարդացել Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը: Պատարագից հետո հայ երիտասարդները կազմակերպել են բարեգործական տոնավաճառ, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին գնել ազգային խորհրդանիշներով ապրանքներ, հայ դիզայներների կողմից նկարազարդած հագուստ, հայկական քաղցրավենիք և այլն:

Կազմակերպիչների խոսքով՝ վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվում է բարեգործական հիմնադրամ ՝ պատերազմից տուժածներին օգնելու համար:

Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր Դեսպան Տիգրան Սեյրանյանը, Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանը, հայ երիտասարդներ, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ և համայնքի այլ ներկայացուցիչներ:

«Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է իմանալ Ուկրաինայի հայերի միության գործունեության մասին, կարող է գալ մեր գրասենյակ և ստանալ ճշգրիտ տեղեկություններ մարդասիրական օգնության մասին, որոնք պարբերաբար փոխանցվում են Հայաստան և Արցախ: Հիմա յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով պետք է ամեն ինչ անի մեր պատմական հայրենիքը պաշտպանելու համար», — ասել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

Ուկրաինայում ՀՀ Դեսպան Տիգրան Սեյրանյանը ուկրաինական հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցում նշել է, որ պատմությունը հիշում է շատ զավթիչների, շատ ավելի հայտնի, քան Ալիևը, որոնք բարձրաձայն հայտարարեցին իրենց հաջողությունների մասին, բայց բոլորը գիտեն, թե ինչպես ավարտվեցին դրանք:«Կարող ենք վստահորեն փաստել, որ Ադրբեջանի զինված ուժերը, Մերձավոր Արևելքից ժամանած վարձկան ահաբեկիչները թուրք զինվորականների հետ միասին, չեն վերահսկում Շուշին՝ Արցախի Պաշտպանության բանակի, պահեստազորայինների և աշխարհազորայինների մարտարվեստի և քաջության շնորհիվ»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղարաբաղում խաղաղության համար պատարագներ պարբերաբար անցկացվում են Ուկրաինայի հայկական եկեղեցիներում:

Հիշենք, որ պատերազմի առաջին իսկ օրերից Կիևում և Երևանում գործում էին Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբներ, որոնք օգնություն են տրամադրում Հայաստանի հայրենակիցներին: Աշխատանքային խմբում ընդգրկված են՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ինչպես նաև կամավորներ Հայաստանից:

Այս պահին արդեն մի քանի հարյուր տոննա բեռ է առաքվել Հայաստան:

Հայերեն Русский

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA