Քաղաքականություն

Կորսիկայի ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև

2 րոպեի ընթերցում

Կորսիկայի ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Կորսիկա երկրամասի ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կորսիկայի ասամբլեայի պաշտոնական կայքից:

Բանաձևում նշվում է, որ հաշվի առնելով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը, դիտարկելով Արցախը որպես հայերի քաղաքակրթության օրրան, հաշվի առնելով այն փաստը, որ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի հարձակումները միջազգային և հումանիտար իրավունքի, մասնավորապես ՝ Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտումները և մի շարք այլ հանգամանքները, Կորսիկայի ասամբլեան գտնում է, որ Արցախի Հանրապետության ճանաչումը կարող է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Կորսիկայի ասամբլեան դատապարտում է Թուրքիայի կողմից Ադրբեջանի ագրեսիան Արցախի բնակչության դեմ, աջակցում է հայ ժողովրդին խաղաղության և ազատության համար պայքարում, կոչ է անում ՄԱԿ-ի բոլոր պետություններին եւ Եվրոպական Միությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը, կոչ է անում ՄԱԿ-ի բոլոր պետություններին և Եվրոպական Միությանը այս հակամարտության կարգավորմանը և խաղաղության որոնումներին ակտիվորեն մասնակցել»,- նշված է բանաձևում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում