SOAD-ի Protect The Land երգի տեսահոլովակը 12 ժամում դիտվել է ավելի քան 1 միլիոն անգամ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի Protect The Land երգի տեսահոլովակը Youtube-ում 12 ժամվա ընթացքում դիտումների քանակն անցել է 1 միլիոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս պահին տեսահոլովակը 24 ժամվա կտրվածքով աշխարհի ամենադիտվածների տեսանյութերի շարքում 6-րդ տեղում է:
Նոյեմբերի 6-ին 15-ամյա դադարից հետո System of a Down ռոք խումբը երկու նոր երգ է թողարկել՝ Protect The Land-ը և Genocidal Humanoidz-ը, որոնք նվիրված են Արցախում ընթացող պատերազմին:
Խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրել է, որ այդ երկու երգերը պատմում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը սանձազերծվել է Արցախի և Հայաստանի նկատմամբ:
Ռոք երաժիշտը նշել է նաև, որ երգերը կարելի է գնելայստեղ, իսկ գումարը կուղղվի պատերազմից տուժածներին օգնության տրամադրմանը: