Ադրբեջանի թիրախավորված հարվածից Տիգրանակերտի հնագիտական ճամբարն էական վնասներ է կրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի թիրախավորված հարվածի արդյունքում այս անգամ մեծ վնասներ է կրել Տիգրանակերտի հնագիտական ճամբարը, չորս տնակներից երկուսն ավերվել են, մյուսների դռները, պատուհանները դուրս են շպրտվել, գույքը փչացել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Օրեր առաջ ինչ-որ մեկը տեսել էր հակառակորդի այս վայրագությունը, տեղեկացրել Պետրոսյանին: Հետո կամավորների խումբը, որը փորձում է Արցախի հուշարձանների վիճակն ուսումնասիրել, եթե հնարավոր է՝ նկարել, գնահատել, գնացել է, տեսել, որ արկն ընկել է բակում: «Հնագիտական հանգրվանում 4 տնակ կա, երկուսը լրիվ են ավերվել, մյուս երկուսի դռներն ու պատուհաններն են դուրս շպրտվել այդ ալիքից, պատերն այդ արկի բեկորներից լրիվ ծակոտվել են, գույքն ամբողջովին փչացել է»,-ասաց Պետրոսյանը:

Տնակները բավականին արժեքավոր են եղել, լավ հարմարեցված՝ օդորակիչով, մշտական ջրով և այլն: Պետրոսյանի խոսքով՝ իրենք միայն ամռանն են այնտեղ լինում: Նա կարծում է, որ հատուկ են խփել՝ երևի մտածելով, որ այնտեղ մարդիկ կլինեն: «Կողքին 18-րդ դարի ամրոցն է, որը թանգարանային շենք է: Դա ավելի լավ է երևում, քան մեր տնակները: Կարծում եմ, որ մտածել են, թե այնտեղ՝ տնակներում, կարող են մարդիկ լինեն: Նրանք գիտեին, որ դա Տիգրանակերտն է: Ադրբեջանական այդպիսի կայք չկա, որ տարիներ շարունակ չմեկնաբաներ մեր պեղումները, մեր նիստն ու կացը»,-ասաց Պետրոսյանն ու հավելեց՝ իհարկե գիտեն և միտումնավոր են անում:

Նրա կարծիքով՝ մշակութային ցեղասպանությունն Ադրբեջանը շատ լավ իրականացնում էր համեմատաբար խաղաղ պայմաններում, հիմա մշակութային սիմվոլներին այդքան մեծ ուշադրություն չի դարձնում, նրա նպատակը հայերին բնաջնջելն է, այդ տարածքը հայերից մաքրելը: «Իրենք այդքան քաղաքակրթական մակարդակ չունեն, որ առաջնային դարձնեն պայքարը մշակույթի դեմ: Բայց ինչ-որ ընկնում է իրենց ձեռքը, ավերում են»,-ասա նա ու նշեց, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն ևս միտումնավոր էին հարվածել:

Տիգրանակերտի հնավայրում պեղումներ են իրականացվում 2006 թվականից:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

Վարչապետի տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կառուցապատողների հետ քննարկել է բնակարանային ֆոնդի ռենովացիայի հնարավորությունները

Գյուղատնտեսական մշակաբույսերի բազմազանության պահպանումը համաշխարհային պարենային անվտանգության կարևոր նախապայման է. Քենթ Նադոզի