Տարածաշրջանային

FITCH գործակալության համաձայն թուրքական արժույթի վերականգնման կառավարության փորձերը ձախողված են

2 րոպեի ընթերցում

FITCH գործակալության համաձայն թուրքական արժույթի վերականգնման կառավարության փորձերը ձախողված են

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ FITCH գործակալությունը հայտարարել է, որ թուրքական ազգային արժույթի վերականգնման համար գործադրված ջանքերը անբավարար են։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է FITCH գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ։ Գործակալության Թուրքիայի գծով վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն նշել է, որ Թուրքիայի կառավարության կողմից լիրայի վերականգնման համար իրականացված «խիստ» քայլերը բավարար չեն կարող լինել ազգային արժույթի անկումը կասեցնելու, և առավել ևս այն նորից կարևորելու համար։

«Թուրքիան բավարար քայլեր չի կատարում, որպեսզի կասեցնի լիրայի անկումը, արտարժույթի պահուստները և արտաքին ֆինանսական օգնությունը չեն բարելավել թուրքական արժույթի պոտենցիալ թույլ կետերը, չնայած դրանք մեծ փոփոխության չեն ենթարկվել Fitch-ի օգոստոսյան ցածր կանխատեսումներից հետո»,- ասել է Fitch գործակալության վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն։ Պատասխանելով Reuters գործակալության հարցերին՝ Վինսլոուն հայտարարել է, որ պատմական ամենացածր նիշում գտնվող թուրքական արժույթի բարձր գնաճի և արտարժույթի պահուստների նվազման արդյունքում ստեղծված ճնշումների մեծացման պայմաններում զգալիորեն կբարձրանան տարեվերջին պաշտոնական տոկոսադրույքների աճի հնարավորությունները։

Ըստ Reuters-ի, Fitch վարկանիշային գործակալությունը օգոստոս ամսվա համար Թուրքիայի կրեդիտային վարկանիշը գնահատել էր «բացասական»։ Դա հանգեցրել է արտաքին ֆինանսավորման ռիսկերի աճին` կապված արտարժույթի պահուստների նվազման հետ, ինչպես նաև ի հայտ է բերել իրական բացասական տոկոսադրույքների գործակիցները, վարկավորման ուժեղ աճը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ընթացիկ հաշվի դեֆիցիտի աճին և դրամավարկային քաղաքականության անկախության կորստին:

Թուրքական ազգային արժույթը շարունակում է պատմական անկումը։ Նոյեմբերի 6-ին մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրան կազմել է 8․55, իսկ 1 եվրոյի նկատմամբ՝ 10.16։

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում