Թրյուդոն և Մակրոնն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին երկխոսության և դիվանագիտության կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը, ԼՂ հիմնախնդրին երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են հեռախոսազրույցի ընթացքում:

«Վարչապետն ու նախագահը մտքեր են փոխանակել գլոբալ հարցերի շուրջ, ինչպիսիք են Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում առկա լարվածությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում երկխոսության և դիվանագիտության կարևորությունը: Երկու առաջնորդներն ընդգծել են իրենց հանձնառությունը միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն, G7-ը և G20-ը, համատեղ աշխատանքի շարունակմանը և ընդհանուր առաջնահերթությունների խթանմանը, ինչպիսիք են միջազգային խաղաղության և անվտանգության պաշտպանությունը և կլիմայի փոփոխության դեմ պայքարը»,- ասված է հաղորդագրությունում:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Հայերեն العربية English Français Русский

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին