Սարգիս Ադամյանը դարձել է դուբլի հեղինակ «Հոֆենհայմի» կազմում. Եվրոպայի լիգա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը դարձել է դուբլի հեղինակ Եվրոպայի լիգայի խաղում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում գերմանական «Հոֆենհայմը» մրցեց «Սլովան Լիբերեցի» հետ: «Հոֆենհայմին» հաջողվեց հաղթանակ տոնել խոշոր` 5:0հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին և 15 րոպեների ընթացքում դարձավ դուբլի հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմը» խմբի առաջատարն է:
Կարդացեք հոդվածը` Русский