Տարածաշրջանային

Թուրքիան շարունակում է ամրապնդել իր ներկայությունը Լիբիայում

2 րոպեի ընթերցում

Թուրքիան շարունակում է ամրապնդել իր ներկայությունը Լիբիայում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 4-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հյուրընկալել է Լիբիայի ժողովրդի կարևոր մի հատվածը ձևավորող Տեբու, Տուարեգ և Ամազիգներ էթնիկական խմբերի ներկայացուցչներին: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Յավուզ Քըրանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Քըրանի թվիթերյան գրառմանը, կողմերի խորհրդակցությունների արդյունքում Թուրքիան ևս մեկ անգամ հայտարարել է Լիբիայում իր ներկայությունը շարունակելու մասին: Յավուզ Քըրանն իր գրառման մեջ, մասնավորապես գրել է. «Թուրքիան Լիբիայում խաղաղություն հաստատելու և Լիբիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար շարունակելու է կատարել իր պատմական պարտականությունները»:

Նշենք, որ Թուրքիան վերջին 3-4 տարիներում, հատկապես 2019թ. երկու կարևոր համաձայնագրերի ստորագրումից (2019թ․ նոյեմբերի վերջին Թուրքիայի ու Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունների (ԱՀԿ) միջև ստորագրվել են Ծովային սահմանների հստակեցման և Անվտանգության ու ռազմական համագործակցության մասին համաձայնագրեր) հետո ջանքեր չի խնայում, որպեսզի Լիբիայում ամրապնդի իր ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ներկայությունը:

Հիշատակենք, որ 2020թ. հուլիսին Անկարան Լիբիայի ԱՀԿ-ի հետ կնքել էր նոր ռազմական համաձայնագիր, որով նախատեսվում էր Լիբիայում թուրքական ռազմական բազայի ստեղծում և թուրքական անձնակազմին դիվանագիտական կարգավիճակի տրամադրում:

Լիբիայում ռազմական հենակետ ունենալու Անկարայի նպատակները մեծապես կապված են արևելյան միջերկրածովյան և հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում Թուրքիայի էներգետիկ շահերի հետ։ Տրիպոլիի հետ բացառիկ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագիր կնքելով՝ Անկարան միաժամանակ փորձում է խոչընդոտել Հունաստան-Կիպրոս-Իսրայել համատեղ նախագծերը, որոնց նպատակն է միջերկրածովյան տարածաշրջանից գազը հասցնել Եվրոպա:

Էմմա Արդարյան

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում