Տարածաշրջանային

Թուրքիան հայտնում է նոր Bayraktar-ի փորձարկման մասին

3 րոպեի ընթերցում

Թուրքիան հայտնում է նոր Bayraktar-ի փորձարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքական Baykarընկերությունը հայտարարում է նոր տիպի Bayraktar ԱԹՍ-ի (Bayraktar Akıncı) հաջող փորձարկումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերի միկրոբլոգում հայտնում է Baykarընկերության հիմնադիր ղեկավար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը։

«Akıncı-ի փորձարկումները շարունակվում են։ Առանց ցամաքային կայանի, լրիվ ավտոմատ կերպով թռիչք և վայրէջքը հաջողությամբ իրականցվեց»,- գրել է Բայրաքթարը։

Ընկերությունը նշում է, որ դեռևս փորձարկվում են անօդաչուների պրոտոտիպային տարբերակները։ Չոռլուի ավիաբազայում փորձարկումները շարունակվում են, ԱԹՍ-ի առաջին պատրաստի տարբերակը նախատեսվում է ներկայացնել մինչև 2020թ․ավարտը։ BayraktarAkıncı-ննոր տիպի հարվածային անօդաչու է, որը համալրված է ուկրաինական АИ-450С տուրբինային շարժիչով։ Շարժիչի փորձարկումները ավարտվել են 2019թ․սեպտեմբերի 1-ին, որից հետո այն հետագա փորձարկումների համար փոխանցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին։ Bayraktar Akıncı-ի առաջին թռիչքը իրականացվել է 2019թ․ դեկտեմբերի 6-ին։ 16 րոպե տևողությամբ թռիչքից հետո այն հաջողությամբ վայրէջք է կատարել։ Անօդաչուն կարող է օդում լինել 24 ժամից ոչ ավել։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում լայնորեն կիրառվել է թուրքական օդուժը և զինտեխնիկան։ Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց թուրքական F16 ինքնաթիռի կողմից հայկական ՍՈՒ-25-ի խոցման մասին։ Ադրբեջանական կողմը լայնորեն օգտագործում է նաև թուրքական տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ և KARGU 4-պտուտականի կվադրոկոպտերներ։ Հայկական կողմերն, իրենց հերթին, բազմից տեղեկություններ են տրամադրել թուրքական անօդաչու սարքերի, մասնավորապես տասնյակից ավել Bayraktar TB-2 անօդաչուների խոցման վերաբերյալ։ Bayraktar ԱԹՍ-ները լայնորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում: Միջազգային ճնշման արդյունքում մի քանի երկրներ հրաժարվել են Թուրքիային մատակարարել Bayraktar-ի պահեստամասեր:

Պատրաստեց Սեդրակ Սարգսյանը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում