Տարածաշրջանային

Թուրքիան շարունակում է քաղաքական հետապնդումները այլախոհների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Թուրքիան շարունակում է քաղաքական հետապնդումները այլախոհների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի նոյեմբերի 4-ին լրանում է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդական դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին համանախագահներ Ֆիգեն Յուկսեքդաղի և Սելահաթթին Դեմիրթաշի ձերբակալության 4-րդ տարին: Դեպքի առթիվ իրենց ուղերձներով են հանդես եկել ԺԴԿ մի խումբ պատգամավորներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԺԴԿ-ի մամուլի գրասենյակը նշել է. « 2016 թվականի նոյեմբերի 4-ի «քաղաքական հեղաշրջումը» շարունակվում է, իսկ մենք ֆաշիզմի առջև ծնկի չեկանք»:

ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը նշել է. «Մենք նման ենք երկաթի, երբ մեզ ծամեք ձեր ատամներն էլ կընկնեն: Այդ իսկ պատճառով դիմադրում ենք, հաջողում ենք, հաղթում ենք»:

Քրդերը և ԺԴԿ անդամները 2016 թվականի նոյեմբերի 4-ին ընտրված պատգամավորի ձերբակալությունը համարում են «քաղաքական հեղաշրջում»: Ըստ ԺԴԿ-ի և նրա 6 միլիոն ընտրողների քրդական քաղաքականության դեմ Թուրքիայի Հանրապետության ճնշումը երբեք չի դադարել:

2015 թվականի հունիսի 7-ին Թուրքիայի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը միակուսակցական կառավարություն ձևավորել չկարողանալու մեծ վտանգի առջև էր կանգնել: Ընտրություններում ԱԶԿ-ն ստացավ 258 պատգամավորական մանդատ, իսկ քրդամետ ԺԴԿ-ն կարողացավ ստանալ ժողովրդի ձայների շուրջ 13 տոկոսը: Էրդողանի միակուսակցական կառավարման կյանքը շարունակելու համար 2015 թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

2016 թվականի հուլիսի 15-16-ին Թուրքիայում հեղաշրջման փորձ է կատարվում, ինչից հետո էլ Էրդողանը բաց չթողնելով «առիթը» ձերբակալում է իր մրցակից ԺԴԿ համանախագահներին և մի շարք պատգամավորների «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում