Լինել զգոն, միացնել երկփուլ վավերացում. մասնագետը՝ հակառակորդից անձնական տվյալները պաշտպանելու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լինել բծախնդիր, առավել պաշտպանել անձնական տվյալներն էլեկտրոնային հարթակում, հակառակորդի հարձակումներից պաշտպանվելու համար սոցիալական ցանցերում միացնել երկփուլանի վավերացում. սրանք պատերազմական օրերին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից ամենաշատ տրվող խորհուրդներն են:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը նշեց, որ պատերազմական օրերին անձնական տվյալների պաշտպանության խնդիրն ավելի է սրվում, որովհետև ադրբեջանական հաքերների կողմից հարձակումների, կեղծարարության փորձերը շատ են:

«Պետք է ընկալել այն, որ մարդու անձնական տվյալները գողանալով միայն տվյալ անձին չեն վնասում, այլ դրանք կարող են ոչ իրավաչափ այլ գործողություններով վնաս հասցել հասարակությանը, ապատեղեկատվություն, խուճապ տարածել: Պատերազմի ընթացքում ադրբեջանցի հաքերների միջամտության փորձերը հենց այդ մասին են վկայում: Օրինակ, սոցիլական ցանցերում օգտահաշիվներին են փորձում տիրանալ և արդեն վստահելի էջից ինֆորմացիա հավաքել»,-ասաց Գևորգ Հայրապետյանը:

Կեղածարարության դեպքերից է նաև այն, որ վերջերս կրկօրինակվել էր Հայաստան համահայկական հիմնադրամի էջը՝ ուղղված մարդկանց ֆինանսները գողանալուն: Այս մեթոդով փորձ է արվում նաև մարդկանց օգտահաշիվները գողանալ: Օրինակ, երբ նամակ է գալիս արտաքինից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին շատ նման, որտեղ գրված է, թե ինչ-որ պատրվակով պետք է տրամադրել գաղտնաբառն ու մուտքանունը: Եթե մարդիկ այդ խայծը կուլ տան ու հավաքեն գաղտնաբառը, ապա ստացվում է, որ անձնական տվյալների մի փաթեթ տրամադրում են հակառակորդին: Մեկ այլ օրինակ է նաև այն, որ մի շարք հարթակներում, որտեղ կարելի է գործ գտնել ինտերնետի միջոցով, Հայաստանի քաղաքացիներին պատվերներ են ուղարկվում: Որտեղ նույնպես անձնական տվյալների պաշտպանության ռիսկ կա:

«Տեղեկատվական հատվածում հարձակման ռիսկ միշտ կա, դա եղել է նաև մինչ պատերազմը: Եթե կհիշեք, կորոնավիրուսի տարածման թեժ փուլում ևս եղան հարձակումներ, հրապարակվեցին վիրուսից մահացածների անունները: Իհարկե, պատերազմական պայմաններում ռիսկն ավելի մեծ է, սակայն միևնույն է, ցանկացած պարագայում պետք է լինել զգույշ, ուշադիր և կիրառել անձնական տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ քայլերը»,- ասաց Գևորգ Հայրապետյանը:

Անհրաժեշտ է հնարավորինս ապահովել սոցիալական ցանցերի անվտանգությունը, ընտրել բարդ գաղտնաբառ, ոչ մի պարագայում գաղտանաբառը չտրամադրել այլոց, միացնել երկփուլանի վավերացումը և այլն: Սեփական վարքագծով պետք է պաշտպանել անձնական տվյալները:

Հայերեն

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները

Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներից պահանջում են տուգանք վճարել