Տարածաշրջանային

Ադրբեջանական շտապօգնությունը բացահայտ անարգանք է դրսևորում մահացած զինծառայողի հարազատների նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ֆեյսբուքյան օգտատեր Սահին Ուսուբովը ուշագրավ գրառում է կատարել պատերազմի օրերին ադրբեջանական շտապօգնության աշխատանքի և մահացած զինծառայողի հարազատների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրառման հեղինակը պատմում է, որ հոկտեմբերի 29-ին մարտական գործողությունների ժամանակ սպանված, Յասամալ շրջանի բնակիչ Իսլամով Էլվին Էլչինօղլուի մոր ինքնազգացողությունը վատանում է, ինչից հետո շտապօգնություն են կանչում:

«Մասնավոր կլինիկայի բոլոր մեքենաների զբաղված լինելու պատճառով 2-3 ժամ սպասելուց հետո դիմեցինք Կենտրոնական կլինիկա, բացատրեցինք իրավիճակը հեռախոսը վերցրած օպերատորին: Նա ոչ ցավակցեց, ոչ էլ ասաց Աստված հոգին լուսավորի: Առաջին խոսքն այն էր, որ, ինչպես գիտեք, մեզ վճարելու եք 100 ադրբեջանական մանաթ: Եթե ուզում եք, ուղարկենք: Շտապօգնության մեքենան ուղարկեցին, ժամանակին եկավ, նորից՝ առանց ցավակցական որևէ խոսքի միանգամից հարցրին, թե ով է վճարումը կատարելու: Մենք հնարավորություն ունեինք, տվեցինք: Մի սենյակում 5 հոգի մնացած զոհվածի ընտանիքը պետք է մեռնի՞, ինչ է թե գումար չունի», - գրել է նա:

Հայերեն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության, տարածաշրջանային և միջազգային հարցեր