Տարածաշրջանային

Թուրքիան իրականացնում է նոր խիստ կարանտինային միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Թուրքիան իրականացնում է նոր խիստ կարանտինային միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում բոլոր ռեստորանները, հարսանյաց սրահները, վարսավիրանոցները և կինոթատրոնները նոյեմբերի 3-ին Երևանի ժամանակով ժամը 22։00-ից կփակվեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին շուրջ երեք ու կես ժամ տևած նախագահական խորհրդի նիստից հետո հայտարարել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը հայտնել է կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նոր որոշումների մասին, վարակի ցուցանիշները վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայում բավականին մեծ աճ են գրանցում:

«Սրճարաններում, ռեստորաններում (բացի առաքման ծառայություններից), վարսավիրանոցներում, հարսանյաց սրահներում, լողավազաններում, խաղասրահներում, թատրոններում, կինոթատրոններում, համերգասրահներում և նմանատիպ վայրերում ծառայությունները կավարտվեն 22.00-ին», - ասել է Էրդողանը՝ հայտարարելով, որ թուրքական արտադրության պատվաստանյութը պատրաստ կլինի գարնանը։

Թուրքիայում վերջին օրերին աճում են կորոնավիրուսային համաճարակի արձանագրված դեպքերի թվերը։ Նոյեմբերի 3-ին գրանցվել է կորոնավիրուսային վարակման 2343 նոր դեպք, 79 հոգի մահացել է։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 382.118, իսկ մահացել է 10.481 մարդ։ Երկրի մի շարք գյուղերում այսօր մտցվել էր խիստ կարանտինային ռեժիմ։

Պատրաստեց Սեդրակ Սարգսյանը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում