Տարածաշրջանային

Թուրքիայում գնաճի նոր վիճակագրական տվյալները այնքան էլ հուսադրող չեն

3 րոպեի ընթերցում

Թուրքիայում գնաճի նոր վիճակագրական տվյալները այնքան էլ հուսադրող չեն

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2020թ. hոկտեմբեր ամսվա դրությամբ գնաճի տվյալները: Թուրքիայի սպառողական գների ինդեքսը հոկտեմբեր ամսվա կտրվածքով գրանցել է 2.13%, իսկ ներերկրյա արտադրողական գների ինդեքսը՝ 3.55% աճ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Թուրքիայի վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալներին, հոկտեմբեր ամսվա դրությամբ սպառողական գները աճել են 11.74%-ով, իսկ ներերկրյա արտադրողական գները՝ 9.11%-ով: Սպառողական գների ինդեքսը հոկտեմբեր ամսին, անցյալ տարվա դեկտեմբեր ամսի ցուցանիշների նկատմամբ բարձրացել է 10.64%-ով, անցյալ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 11.89%-ով: Ներերկրյա արտադրողական գների ինդեքսը 2019թ. դեկտեմբեր ամսվա նկատմամբ բարձրացրել է 17.48%-ով, իսկ հոկտեմբեր ամսվա նկատմամբ՝ 18,20%-ով:

Հաշվի առնելով Թուրքիայի արդյունաբերության 4 սեկտորների հոկտեմբեր ամսվա դրությամբ տարեկան բազայի տվյալների փոփոխությունները՝ կարող ենք արձանագրել, որ հանքարդյունաբերության ոլորտումգրանցվել է 17.01% աճ, արտադրության ոլորտում՝ 19.81% աճ, ջրամատակարարման ոլորտում՝ 12.49% աճ, իսկ էլեկտրականության, գազի արտադրության և մատակարարման ոլորտում գրանցվել է 1.62% անկում:

Իսկ եթե հաշվի առնենք այս խմբերի ամսական բազայի փոփոխությունները, ապա կստացվի հետևյալ պատկերը՝ հանքարդյունաբերության ոլորտում 1,45%, արտադրության ոլորտում 3.74%, էլեկտրականության, գազի արտադրության և մատակարարման ոլորտում 2.39%, իսկ ջրամատակարարման ոլորտում 0.28% աճի գրանցում:

Թուրքիայի վիճակագրական կառույցի հրապարակած տվյալներում նաև երևում են հոկտեմբեր ամսին սպառման ենթական հիմնական խմբերի գների փոփոխությունները: Հոկտեմբեր ամսին գների ամենաբարձր թանկացումները կատարվել են հագուստի և կոշիկների արտադրության խմբի վրա (6.81% աճ), որին հաջորդում են սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության խումբը (3.03% աճ) և կենցաղային իրերի արտադրության խումբը (2.45%):

Սպառողական գների ինդեքսի տարեկան բազայում ամենաբարձր աճը նկատվել է ապրանքների և ծառայությունների խմբում, այն կազմել է 27.4%: Այս խմբին համապատասխանաբար 16.51%-ով և 15.6%-ով հետևում են սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների խումբն ու առողջապահական ոլորտը: Այս նույն ժամանակահատվածում տրանսպորտի ոլորտում գրանցվել է 13.92%, իսկ կենցաղային իրերի խմբում՝ 12.98% աճ: Անցած ամսվա ինդեքսում ընդգրկված 418 նյութից 52-ի միջին գինը անկում է ապրել, 42-ի գնի մեջ փոփոխություն չի եղել, իսկ 324-ի գինը աճել է:

Պատրաստեց Էմմա Արդարյանը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում