Տնտեսություն

Մակրոտնտեսական վիճակը կայուն է. ՊԵԿ նախագահ

2 րոպեի ընթերցում

Մակրոտնտեսական վիճակը կայուն է. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած համավարակին և պատերազմական իրավիճակին՝ Հայաստանի Հանրապետությունում մակրոտնտեսական վիճակը կայուն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Պետական բյուջեի մասին օրենքով 2020 թվականի հարկային եկամուտների սպասողականն այս պահին նախատեսված է 1 տրիլիոն 320.5 միլիարդ դրամ: Մեր կանախատեսումներով և սպասումներով այն կարող է կազմել 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, հնարավոր է՝ մի փոքր ավելի: Համավարակի և պատերազմական գործողությունների արդյունքում մեր սպասումները մի փոքր պակաս էին, սակայն մեր բիզնեսը կարողացավ իր տեղը գտնել: Սա շատ դրական երևույթ է մեր ընդհանուր տնտեսության մեջ: Այս ամենն էլ խոսում է այն մասին, որ Հայաստանում մակրոտնտեսական վիճակը կայուն է, ինչն էլ հնարավորություն է տալիս տնտեսության մինիմում մակարդակ ապահովել: Այս ամենից էլ գեներացվում են հարկերը»,- նշեց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով՝ 2020 թվականի 10 ամսվա հարկային եկամուտների հավաքագրումն արդեն իսկ կազմել է 1 տրիլիոն 134,8 մլրդ դրամ, որից 1 տրիլիոն 19 մլրդ դրամը զուտ հարկային եկամուտներն են, իսկ 228,5 մլրդ դրամը՝ մաքսային գծով վճարումները:

«Հարկ վճարողներին վերադարձված գումարը կազմում է 112, 3 մլրդ դրամ, ինչը բավականին դրական ցուցանիշ է»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նաև ընդգծեց, որ ԱԱՀ վճարողների մոտ կարգապահությունն ավելի բարձր մակարդակի վրա է եղել, քան շրջանառության հարկ վճարողների դեպքում:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում