Տնտեսություն

Տնտեսական քաղաքականության նպատակը 2021-ին լինելու է մրցունակության և արտադրողական աճը

1 րոպեի ընթերցում

Տնտեսական քաղաքականության նպատակը 2021-ին լինելու է մրցունակության և արտադրողական աճը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաջորդ տարի տնտեսական քաղաքականության հիմնական նպատակ է լինելու մրցունակության և արտադրողականության աճը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին խոսեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«2021-ի նպատակը մեր էկոնոմիկայի նախարարության հատվածում իրականացվող քաղաքականության մրցունակության և արտադրողականության աճն է լինելու: Եվ դա կառավարության ծրագրի տնտեսական քաղաքականության առանցքն է»,- ասաց նախարարը:

Նախատեսվում է ձեռներեցության զարգացում, գործարար և ներդրումային միջավայրի բարելավում, զբոսաշրջության, արդյունաբերության և գյուղատնտեսության մրցունակության աճ: Թիրախավորվելու են նաև հանրային ներդրումների արդյունավետության բարձրացումը և որակի ենթակառուցվածքների բարելավումը: Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունը հատուկ ուշադրության է արժանացնելու օտարերկրյա ներդրումների ուղղությամբ տարվող աշխատանքը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում