Հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է ՊԵԿ-ին հատկացնել 32.6 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծրագրի իրականացման համար 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսվում է հատկացնել 32.6 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծիքննարկմանն ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի մասին օրենքով ՊԵԿ-ի գծով նախատեսված ծրագիրը՝ նա նշեց, որ նախատեսվում է իրականացնել մեկ ծրագիր, այն է՝ հարկային, մաքսային ծառայություններ, որն ընդգրկում է 11 միջոցառում:

«Նույն ծրագրի մասով 2019-ին նախատեսված է եղել 28.7 մլրդ դրամ, 2020-ի սպասողական ծախսերը կազմում են 29.1 մլրդ դրամ, իսկ 2021-ի համար պետական բյուջեի մասին նախագծով նախատեսվել է 32.6 մլրդ դրամ: 2020-ին նախատեսված ծրագրի կատարողականի միջին տոկոսն այս պահին ՊԵԿ-ում կազմում է շուրջ 82 տոկոս»,-ասաց Հովհաննիսյանը:

Հարկային և մաքսային ծառայությունների միջոցառման գծով ծախսերը 2019-ին կազմել են 17.3 մլրդ դրամ, 2020-ին՝ 19.7, 2021-ին նախատեսվում է 21.4 մլրդ դրամ: Դրանից շուրջ 16.3 մլրդ դրամը կամ 76.2 տոկոսը ուղղված է աշխատավարձի և պարգևատրման համար նախատեսված ծախսերին: «2021 թվականի համար ունենք որոշակի աճ՝ 2019-ի և 2020-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 4.1մլրդ և 1.7 մլրդ դրամ: Դա հիմնականում պայմանավորված է աշխատակիցների աշխատավարձի բնականոն աճով և դրա համամասնությամբ հաշվարկվող պարգևատրման ֆոնդով»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում