Տնտեսություն

Ռազմական դրությունը բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ և կունենա. Մհեր Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

Ռազմական դրությունը բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ և կունենա. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցել է և դեռ կունենա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Չենք կարող ասել, որ ռազմական դրությունը որևէ ազդեցություն չունեցավ տնտեսության կամ բյուջեի վրա: Իհարկե, բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ ու կունենա: Այսպիսով, պետք է մտածենք պարտքի շեմի մասին: Կարծում եմ, որ կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ, ինչպես նաև մարտահրավերից բխող ռիսկերը չեզոքացնել, կառավարել և ունենալ կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակ»,- նշեց փոխվարչապետը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում