Կանխատեսվում է, որ երկրի պարտքը հաջորդ տարի կաճի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանխատեսվում է, որ Հայաստանի պարտքը 2021-ին թվականին կաճի, սակայն 2020-ի համեմատ այդ ցուցանիշը կարող է նվազել մոտ 1.7 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ակնհայտ է, որ մենք ունենալու ենք պարտքի հարաբերական և անվանական ցուցանիշների ավելացում: Եվ սա ուղղությունն է, որին պետք է հարկաբյուջետային քաղաքականությունը ծառայի ճգնաժամի ընթացքում: 2020-ը գնահատում ենք ճգնաժամային և չենք համարում, որ 2021-ին վերականգնումը միանգամից է տեղի ունենալու, հետևաբար բացառիկ է գնահատվում նաև 2021 թվկականը: Եվ դրանով պայմանավորված՝ մենք ունենալու ենք պարտքի աճ: Սակայն 2021-ի համար ներկայացված շրջանակում ենթադրվում է, որ 2020-ի հետ համեմատած՝ մենք կարող ենք ունենալ պարտքի ցուցանիշների հարաբերական նվազում՝ մոտ 1.7 տոկոսային կետով»,- ասաց նախարարը:

Նա հիշեցրեց նաև՝ ենթադրվում է, որ 2021 թվականի համար կունենանք տնտեսության վերականգնում և որոշակի տնտեսական աճ, ինչը տրամաբանական է դարձնում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավման սպասումը՝ շուրջ 0.5 տոկոսային կետով:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին