Տարածաշրջանային

Վրաստանի վարչապետը ինքնամեկուսացվել է

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը ինքնամեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կորոնավիրուսով վարակված իր աշխատակցի հետ կապ ունենալու պատճառով ինքնամեկուսացվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:

«Ցավոք, ես ստիպված եմ աշխատել այլ ռեժիմով, քանի որ իմ աշխատակցի մոտ, ում հետ ես երեկ երկարատեւ հաղորդակցվել եմ, թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսը: Հետևաբար, ես անցել եմ ինքնամեկուսացման և շարունակում եմ աշխատել այդ ռեժիմով», - ասված է հայտարարության մեջ :

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում