Տարածաշրջանային

Վրաստանում ընդդիմությունը ակցիա է անցկացնում նոր ընտրությունների պահանջով

1 րոպեի ընթերցում

Վրաստանում ընդդիմությունը ակցիա է անցկացնում նոր ընտրությունների պահանջով

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները բողոքի ակցիա են սկսել խորհրդարանի շենքի դիմաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, բողոքի ակցիայի մասնակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները և պահանջում են նոր ընտրություններ:

«Պարզապես թքել են մեր հոգու մեջ։ Պետք է դադարեցվի Իվանիշվիլիի ռեժիմը: Ընտրությունները իրական չէին, մենք մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները, և պահանջում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում », — հայտարարել է ակտիվիստներից մեկը:

Ռուսթավելի պողոտայում երթեւեկությունը կանգնեցվել է:

Հոկտեմբերի 31-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: ԿԸՀ-ի տվյալների համաձայն ՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, որը հիմնել եւ գլխավորել է գործարար Բիձինա Իվանիշվիլին, հավաքել է ձայների 48 տոկոսը: Դա թույլ կտա նրան մեծամասնություն ձեւավորել խորհրդարանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում