Թուրքիայի Քոնյա նահանգում միկրոավտոբուսը բախվել է ավտոմեքենային. կա 1 զոհ, 15 վիրավոր
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի Քոնյա նահանգում միկրոավտոբուսը բախվել է ավտոմեքենային. կա 1 զոհ, 15 վիրավոր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1033375.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Քոնյա նահանգի Ըլգըն քաղաքի Ըլգըն-Աթլանթը մայրուղու շաքարի գործարանի մոտակայքում բախվել են միկրոավտոբուս և ավտոմեքենա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատահարի արդյունքում ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող մեկ անձը և միկրոավտոբուսում գտնվող 14 անձինք վիրավորվել են: