Մարզային

Գեղարքունիքի մարզում ավարտին է մոտենում կարտոֆիլի բերքահավաքը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ավարտին է մոտենում կարտոֆիլի բերքահավաքը

ԳԱՎԱՌ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2020 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ ավարտին է մոտենում կարտոֆիլի բերքահավաքը։ Ինչպես §Արմենպրես¦-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանը, շուրջ 8000 հեկտար կարտոֆիլի ցանքերից մնացել է բերքը հավաքել մոտ 90 հեկտար տարածքում։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 240-250 ցենտներ։

Հոկտեմբերի վերջին օրերի դրությամբ սկսվել է նաեւ կաղամբի բերքահավաքը, որի ցանքատարածությունները կազմում են շուրջ 600 հեկտար։ Այս ուղղությամբ եւս բերքատվության արդյունքները գոհացուցիչ են։ §Բերքահավաքն աստիճանաբար մոտենում է ավարտին։ Մի քանի օրերի ընթացքում, մանավանդ որ առայժմ բարենպաստ են եղանակային պայմանները, ամբողջությամբ կավարտվեն կարտոֆիլի, կաղամբի, գազարի բերքահավաքի աշխատանքները։

Այս տարի գոհացուցիչ արդյունք են տվել աշնանացան ցորենի ցանքերը, որոնցում մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 30-32 ցենտներ։ Հոկտեմբեր ամսին մարզում ավարտվել է նաեւ անասնակերի բերքահավաքը։ Մարզի տնտեսություններում կուտակվել է շուրջ 115 հազար տոննա խոտ եւ 22 հազար տոննա ծղոտ։ Հոկտեմբերի 30-ի դրությամբ մարզում կատարվել է մոտ 7700 հեկտար աշնանացան, որի աշխատանքները շարունակվում են¦,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում