Պաշտոնական

Վարչապետի որոշումներով մի քանի մարզում փոխմարզպետներ են նշանակվել

2 րոպեի ընթերցում

Վարչապետի որոշումներով մի քանի մարզում փոխմարզպետներ են նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի շարք մարզերում փոխմարզպետներ են նշանակվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշումները տեղադրված են կառավարության պաշտոնական կայքում:

Մասնավորապես, որոշումների մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Նորիկ Ամիրխանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Ռազմիկ Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Հենրիկ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Արթուր Հովակիմյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Ալեքսան Ալեքսանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Արայիկ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում