Քաղաքականություն

Իրանի ԱԳ փոխնախարարն անընդունելի է համարում հիվանդանոցի վրա հարձակումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, որը Երևան է ժամանել ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով, համարում է, որ կարիք կա հնարավորինս արագ խաղաղության գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելու, որպեսզի խաղաղության համար ճանապարհ բացվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Իրանի պետական ռադիոհեռուստաընկերության կայքից:

Նա նշել է, որ ցավալի է այն փաստը, որ զոհերի թիվն աճում է:

«Խաղաղ բնակչության դեմ հարձակումը միանշանակ դատապարտելի է և խաղաղ բնակիչների, այդ թվում նաև հիվանդանոցի դեմ իրականացված հարձակումն ու անմեղ մարդկանց զոհվելը միանշանակ անընդունելի են: Այդ իսկ պատճառով մենք հույս ունենք, որ խաղաղության հաստատման համար հնարավորինս արագ ճանապարհ կհարթվի: Երևանում իմ հանդիպումների առանցքում է այդ հարցը: Հույս ունենք, որ Իրանի ներկայացրած ծրագիրը կարող է հարթել այդ ճանապարհը»,- հայտնել է Արաղչին:

Սեյեդ Աբբաս Արաղչին մինչ Երևան ժամանելը, այցեր է ունեցել նաև Բաքու և Մոսկվա:

Հիվանդանոցը, որի մասին խոսում է Արաղչին, Ստեփանակերտի ծննդատունն է, որին հարվածել էր Ադրբեջանը հոկտեմբերի 28-ինավիացիայի միջոցով: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ԼՂ-ում և Հայաստանում մոտ 4 տասնյակ քաղաքացիական անձ է զոհվել:

Հայերեն English Français Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն