Հայտնի են «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» գիտաժողովի անցկացման օրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» գիտաժողովը, որը նվիրված է 1920-1921 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին, տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 30-31-ին ՀՑԹԻ գիտաժողովների դահլիճում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գիտաժողովը կազմակերպվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորությամբ։

Թեմայի հանգամանալի դիտարկմանն են նվիրված լինելու գիտաժողովի ընթացքում հնչելիք ավելի քան երկու տասնյակ զեկուցումները։ Զեկուցողներն ինչպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներն են, այնպես էլ ներկայացնում են ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության, հնագիտության և ազգագրության ինստիտուտները, Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական մանկավարժական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Բեյրութի Հայկազյան համալսարանը, Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտը, «Օրբելի» հետազոտական կենտրոնը։

Գիտաժողովների դահլիճին կից միջանցքում բացված է «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ հատուկ շեշտադրմամբ ներկայացվում են կիլիկիահայության մղած ինքնապաշտպանական մարտերը՝ ուղղված նախ երիտթուրքական վարչակարգի ցեղասպան քաղաքականության (1915թ.՝ Ֆընտըճագի, Մուսա լեռան ինքնապաշտպանությունները, Ամանոսի գոյամարտը), ապա՝ այն շարունակող քեմալականների դեմ (1920 թ. Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունները):

Խորագրային պանելներից բացի կներկայացվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահվող հնատիպ և նոր գրքերը՝ նվիրված Կիլիկիայի պատմության տարբեր դրվագների: Ցուցադրության համադրողներն են Սեդա Պարսամյանը, Ռոբերտ Թաթոյանը, Գոհար Խանումյանը, ցուցադրության գեղարվեստական ձևավորողն է Քրիստինե Վարդանյանը։

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով