Տարածաշրջանային

Թուրքիայի կողմից կոնֆլիկտում ներգրավվելու փորձը արհամարհանք է Մինսկի խմբի ֆորմատի նկատմամբ.թուրքագետ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի կողմից կոնֆլիկտում ներգրավվելու փորձը արհամարհանք է Մինսկի խմբի ֆորմատի նկատմամբ.թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան պատերազմն ավելի բյուրեղացրեց Թուրքիայի ապակառուցողական, ահաբեկչական մտածողության դրսևորումները և ի ցույց դրեց աշխարհին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Նախ ուզում եմ նշեl, որ տարբեր կոնֆլիկտներում Թուրքիայի ներգրավվելու ոճը, ըստ էության, նույնական է: Այսինքն՝ իրականացնել ռազմական ագրեսիա, ներխուժել կոնֆլիկտների լուծման տիրույթ, եթե ոչ դիվանագիտական ճանապարհով, ապա ռազմական, և դրանից հետո փորձել տեղ գրավել բանակցությունների սեղանի շուրջ: Մենք հիմա ականատես ենք լինում թուրքական այդ ոճի հերթական դրսևորմանը»,- ասաց թուրքագետը:

Դրա նախադեպերը կան: Սիրիական կոնֆլիկտում Թուրքիան ներգրավվեց ու ագրեսիա իրականացրեց այդ պետության դեմ: Լիբիական կոնֆլիկտում նույնպես ներգրավվում է իր ռազմական ներկայությամբ, ղարաբաղյան կոնֆլիկտում Թուրքիայի այդ քաղաքական ոճը նույնպես դրսևորվեց և Ադրբեջանի միջոցով, ուղղակի ագրեսիա իրականացնելով Հայաստանի նկատմամբ, այսօր փորձում է տեղ գրավել բանակցությունների սեղանի շուրջ:

«Բացի այն, որ փորձում է ներգրավվել կոնֆլիկտի մեջ, սա բացահայտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի նկատմամբ, սա բացահայտ մարտահրավեր է աշխարհում ձևավորված միջազգայնորեն ճանաչված հարթակների նկատմամբ: Եվ Թուրքիայի բացահայտ նկրտումներն են` մտնել տարատեսակ կոնֆլիկտների մեջ, որտեղ չունի մանդատ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում