Մարզային

Տավուշի մարզում աշխարհազորհի ստեղծման գործընթացը մեկնարկել է

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզում աշխարհազորհի ստեղծման գործընթացը մեկնարկել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում աշխարհազորի օրենսդրության ստեղծմանը զուգահեռ՝ Տավուշի մարզում արդեն ստեղծվել են առաջին աշխարհազորային ստորաբաժանումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տավուշի մարզպետարանից տեղեկացնում են, որ թշնամու հետ 350 կմ սահման ունեցող Տավուշում դա խիստ անհրաժեշտություն է, հատկապես՝ պատերազմական իրավիճակում: Սահմանամերձ գյուղերը, նաև աշխարհազորի շնորհիվ, կդառնան ավելի ապահով ու անվտանգ:

«ՀՀ վարչապետի կոչից հետո Տավուշի մարզում սկսվեց ակտիվանալ կամավորական ստորաբաժանումների ստեղծումը. վերջին օրերի ընթացքում մենք կարողացանք ձևավորել առաջին մեծ ստորաբաժանումը՝ բաղկացած 3 վաշտից, որոնք այս օրերին զբաղված են մարտական և կրակային պատրաստությամբ: Այսպիսի խոշոր մի քանի ստորաբաժանում ևս կստեղծվեն, որոնք կզբաղվեն և սահմանային գոտու ամրապնդման աշխատանքներով, և զինված ուժերին համակողմանի աջակցությամբ: Սրանով հիմք է դրվում նաև աշխարհազորի ստեղծմանը»,- ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում