Իլհամ Ալիևի կեղծ հայտարարությունները հայկական կողմի կորուստների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «ենթադրությունները» հայկական և ադրբեջանական կողմերի կորուստների մասին աղերս չունեն իրականության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկատության ստուգման կենտրոնը ուսումնասիրել է Ալիևի կեղծ պնդումները interfax-ին տված հարցազրույցում:

«Ռուսական interfax-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևըհայտարարել էր, որ իրենց ենթադրությունների համաձայն սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմում հայկական կողմը կրել է ավելի քան 5000 մարդկային կորուստ։ Խոսելով ադրբեջանական բանակի կորուստների մասին՝ վերջինս շեշտում է, որ հայկական բանակում մարդկային զոհերի քանակը շատ ավելի մեծ է

Հայտնում ենք, որ Ադրբեջանի նախագահի «ենթադրությունները» աղերս չունեն իրականության հետ։ Ի տարբերություն Ադրբեջանի կառավարության, որն իր ռազմական կորուստները չի բացահայտում՝ պատճառաբանելով, թե դա «ռազմական գաղտնիք» է, հայկական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտնում է սեփական կորուստների մասին։ Ներկայումս մեր զոհված զինծառայողների թիվը1065 է»,- նշում է տեղեկատվության ստուգման կենտրոնը:

Իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, թե ադրբեջանական բանակի զոհված զինծառայողների թիվն ավելի փոքր է՝ հայկական կողմի համեմատությամբ։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակում է նաև հակառակորդի կրած տեխնիկական և մարդկային կորուստները։ Ըստ հրապարակված վերջինտվյալների՝ հակառակորդն ունի 6749 զոհ»,- նշում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:

Հայերեն English Русский

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ

Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Մեկնարկել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը