Միջազգային

Դանիան ներկայացնող ԵԽ պատգամավորը ԵՄ-ից ԼՂ հակամարտության դադարեցման վճռական քայլեր է ակնկալում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանում Դանիայի «Կարմրականաչ դաշինքը» ներկայացնող պատգամավոր Նիկոլայ Վիլումսենը Եվրամիությունից վճռական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ: «Հակամարտության շարունակությունը կտանի պատերազմական նոր հանցագործությունների արձանագրման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է պատգամավորը «Թվիթերի» իր միկրոբլոգում:

Եվրոպացի պատգամավորն իր գրառմանը կցել է Human Rights Watch-ի ուսումնասիրությունը, որում փաստեր են ներկայացված Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի օգտագործման դեպքերի մասին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի տարածքների ուղղությամբ:

Հայերեն English Русский

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Հայաստանի աթլետիկայի առաջնության հաղթողները հայտնի են

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահը

Երևանի հեստապարային ակումբներ գիշերային ստուգայցերի արդյունքում կազմվել է չորս արձանագրություն, իրականացվել՝ մեկ վարչական վարույթ

Երևանի բնակիչները շրջայց են կատարել քաղաքի կանաչապատ տարածքներով

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը մոտենում է 54 հազարի

Կոլումբիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Գյումրիում իրականացվում է բացօթյա կինոթատրոնի ստեղծման նախագիծ

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը