Պաշտոնական

Արդարադատության փոխնախարարը զորակոչվել է և ազատվել պարտականությունների կատարումից

1 րոպեի ընթերցում

Արդարադատության փոխնախարարը զորակոչվել է և ազատվել պարտականությունների կատարումից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշման մեջ ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալՎահե Դանիելյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020 թվականի հոկտեմբերի 27-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար

սահմանված կարգով ապահովել Վահե Դանիելյանի աշխատավարձի վճարումը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում