Ադրբեջանի ևս մեկ անօդաչու թռչող սարք է խոցվել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի ևս մեկ անօդաչու թռչող սարք է խոցվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1032996.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակն Ադրբեջանի ևս մեկ անօդաչու թռչող սարք է խոցել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Առավոտ բարի լույսով ևս մեկ ԱԹՍ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝նշել է Ստեփանյանը։
Վերջին անգամ ադրբեջանական կորուստների վերաբերյալ հոկտեմբերի 26-ին հրապարակված տվյալներով հայկական կողմը խոցել է Ադրբեջանի 220 ԱԹՍ։